Արդյո՞ք միջազգային դիտորդները ստուգելու են՝ ինչպես են պաշտպանվում կենդանիների իրավունքներն ու անվտանգությունը․ Բեգլարյան
14:51 - 30 սեպտեմբերի, 2023

Արդյո՞ք միջազգային դիտորդները ստուգելու են՝ ինչպես են պաշտպանվում կենդանիների իրավունքներն ու անվտանգությունը․ Բեգլարյան

Արցախը գրեթե դատարկ է․ միայն մի քանի 100 մարդ է մնացել, որոնք ևս հեռանում են։ Այս մասին X-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետական նախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։

Նշենք, որ Բեգլարյանը ավելի վաղ հայտնել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ չի կարող հայտնել իր գտնվելու վայրը։ 

«Արդյո՞ք միջազգային դիտորդները գնում են ստուգելու, թե Ալիևի ցեղասպան ռեժիմը ինչպես է պաշտպանում կենդանիների իրավունքներն ու անվտանգությունը։

Միջազգային ամուր երաշխիքների առկայության դեպքում մարդիկ կվերադառնան իրենց տներ»,- գրել է Բեգլարյանը»։

Ավելի վաղ Արտակ Բեգլարյանը նաև գրել էր, որ իր տեղեկություններով Արցախում մնացել է առավելագույնը մի քանի հարյուր մարդ, որոնց մեծ մասը պաշտոնյաներ են, արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կամավորներ, հատուկ կարիքներ ունեցող որոշ մարդիկ, որոնք նույնպես պատրաստվում են մեկնել։

Հիշեցնենք, որ 30 տարվա ընթացքում առաջին անգամ այս շաբաթ ՄԱԿ-ի առաքելություն է մեկնելու Արցախ։

Միջազգային դիտորդական առաքելության մասին խոսել է ԱՄՆ պետքարտուղարությունը՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը դրական է արձագանքել միջագզային դիտորդական առաքելություն ընդունելուն։ Գաղափարին աջակցել է նաև Գերմանիայի ԱԳՆ-ն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել