2022թ. նոյեմբերին Արցախի բնակչության թիվը կազմում էր մոտ  120 հազար․ Հայկ Խանումյան
15:22 - 01 հոկտեմբերի, 2023

2022թ. նոյեմբերին Արցախի բնակչության թիվը կազմում էր մոտ 120 հազար․ Հայկ Խանումյան

2022թ. նոյեմբերին Արցախի բնակչության թիվը կազմում էր մոտ 1 20 հազար։ Ամեն ամիս համայնքներից ես ստանում էի բնակչության մասին տվյալները, որոնք խիստ հավաստի էին։ Այս մասին ֆբ-ի իր էջում գրել է ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Հակ Խանումյանը։

«Այսպես, շրջանների բնակչությունը միասին կազմում էր 56 հազար մարդ։ Ստեփանակերտը հաշվելը դժվար էր, սակայն տարբեր մեթոդաբանությամբ, հյուրանոցներում տեղավորված տեղահանված բնակչության և ՏԿԵ նախարարության ունեցած վարձակալության պայմանագրերի շահառուների տվյալները հաշվի առնելով` Ստեփանակերտում վստահ կար 60 հազար պլյուս բնակչություն։

Հետագայում կտրոնային համակարգի ներդրումը հաստատեցին այս տվյալները։ 2022թ. դեկտեմբերին սկսած բլոկադայից հետո տարբեր ձևերով սկսեց մարդկանց արտահոսք։ Զգալի թվով մարդիկ են հեռացել Շուշիի ճանապարհը շրջանցող Շռլանի անտառային ճանապարհով 2023թ. հունվարից մինչև մարտի 5֊ը ընկած ժամանակահատվածում։ Այնուհետև, տարբեր ձևերով, Կարմիր խաչի և ռուսների միջոցով հազարավոր անձինք նույնպես հեռացել են Արցախից։ Հումանիտար հարցերով զբաղված մեր քաղաքացիների (փրկարարներ, բժիշկներ, վարորդներ և այլք) Արցախը լքելուց հետո, Արցախից հեռացածների թիվը կհասնի 101 հազարի։

Պետք է հաշվի առնել, որ 2020թ. պատերազմից հետո մոտ 30 հազար տեղահանված անձ դեռ չէր վերադարձել Արցախ։ Այսպիսով, գործ ունենք մոտ 150 հազար բռնի տեղահանված անձանց հետ` դրանից բխող բոլոր խնդիրներով»,- գրել է Խանումյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել