Անկարայում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը
22:17 - 01 հոկտեմբերի, 2023

Անկարայում ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Քրդստանի աշխատավորական կուսակցությունը

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը, որը արգելված է Թուրքիայում, պատասխանատվություն է վերցրել Անկարայի կենտրոնում ներքին գործերի նախարարության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության համար։

Այս մասին հայտնում է Kommersant-ը՝ հղում անելով կազմակերպությանը մոտ կանգնած ANF գործակալությանը։

Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ «ակցիայի» ժամանակ կուսակցության անդամները մտել են ՆԳՆ շենք և սպանել պահակին։ Իսկ Թուրքիայի ՆԳ նախարարությունը ավելի վաղ հայտարարել է, որ երկու ոստիկան թեթև վնասվածքներ են ստացել, մահվան դեպքեր չեն գրանցվել։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին Անկարայի կենտրոնական հրապարակում՝ կառավարական շենքերի մոտ եղած պայթյունների մասին։ Թուրքական իշխանությունները կատարվածի համար մեղադրել են երկու «ահաբեկչի» և հայտնել նրանց մահվան մասին։

Էրդողանը, անդրադառնալով այս դեպքին, հայտարարել է, որ «ահաբեկիչները, որոնք փորձում են ոչնչացնել Թուրքիայում խաղաղությունն ու անվտանգությունը, երբեք չեն հասնի իրենց նպատակներին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել