Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի |1lurer.am|
14:41 - 02 հոկտեմբերի, 2023

Հայաստանի ԱԽ քարտուղարի հետ քննարկվել են Կովկասում վերջին զարգացումները. Նասեր Քանանի |1lurer.am|

1lurer.am: Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է տեղեկություն Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ Իրան կատարած այցի մասին:

«Հայաստանի ԱԽ քարտուղարի Իրան կատարած այցը երկկողմ հարաբերությունների և Կովկասի զարգացումների շուրջ երկկողմ շփումների ու բանակցությունների շրջանակներում է և կապված է նաև Կովկասում վերջին զարգացումների հետ: Հայաստանի ԱԽ քարտուղարի և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի միջև բանակցությունների ժամանակ հայ պաշտոնյան մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանում վերջին զարգացումների և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին: Քննարկվել է նաև տարածաշրջանում ռազմական տեղաշարժերի հարցը: Իրանը Կովկասի զարգացումների վերաբերյալ իր դիրքորոշումն է ներկայացրել, կարևորել է տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության, կայունության, կայուն անվտանգության հաստատման համար տարածաշրջանային, ինչպես նաև հարևանների հնարավորությունների օգտագործումը:

Իրանի ԱԳՆ խոսնակը նշել է, որ այսօր սպասվում է Հայաստանի ԱԽ քարտուղարի հանդիպումը Իրանի արտգործնախարարի հետ: Ըստ Քանանիի՝ այս շրջանակներում երկխոսությունները շարունակվում են, քանի որ Կովկասի զարգացումներն Իրանի համար կարևոր են, Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ամբողջ տարածաշրջանի համար:

Անդրադառնալով Զանգեզուրի մասին Էրդողանի հայտարարությանը՝ Քանանին ընդգծել է. «Մենք կողմ ենք հաղորդակցության ուղիների զարգացմանը, որոնք կապահովեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը: Բայց, միաժամանակ, դեմ ենք միջազգային սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը: Այս առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք: Վստահ ենք՝ խնդիրը պետք է երկխոսությամբ կարգավորվի»,- ասել է ԱԳՆ խոսնակը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել