Իրանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահման դիտորդների ուղարկման պատրաստակամության մասին
 |hetq.am|
12:35 - 04 հոկտեմբերի, 2023

Իրանը հայտարարել է հայ-ադրբեջանական սահման դիտորդների ուղարկման պատրաստակամության մասին |hetq.am|

hetq.am: Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ:

«Հարավային Կովկասի տարածաշրջանում լարվածության պահպանումը չի բխում ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի մյուս երկրների շահերից։ Դրանով պայմանավորված` Իրանը պատրաստ է իր դիտորդներին ուղարկել հայ-ադրբեջանական սահման»,- Բաղերի խոսքերը մեջբերել է Tasnim գործակալությունը։

Հոկտեմբերի 2-ին Իսլամական Հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանի Չաֆին, մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը, հայտարարել էր, որ իրանական կողմը նաև «ծրագրեր ունի Ղարաբաղի փախստականներին օգնություն ուղարկելու վերաբերյալ»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրանը 60 տոննա հումանիտար օգնություն է փոխանցել Հայաստանին։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ից Թեհրանում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Իր այցի ընթացքում նա արդեն իսկ հասցրել է հանդիպել իր իրանցի գործընկերոջ՝ Ալի Աքբար Ահմադիյանի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի ու Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։

Երեկ երեկոյան Իրանի մայրաքաղաք է ժամանել նաև Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել