Մոսկվան հաստատել է՝ ռազմական վերջին գործողություններից առաջ  ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչները հանդիպել են
 |azatutyun.am|
14:57 - 04 հոկտեմբերի, 2023

Մոսկվան հաստատել է՝ ռազմական վերջին գործողություններից առաջ ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչները հանդիպել են |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հաստատել է՝ Ղարաբաղում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից առաջ ԱՄՆ, ԵՄ և Ռուսաստանի ներկայացուցիչները հանդիպել են։

Նշելով՝ չգիտի գաղտնի է եղել այդ հանդիպումը, թե ոչ, Զախարովան շեշտել է՝ իրենց դիմել են Միացյալ Նահանգները և Եվրամիությունը՝ հանդիպում անցկացնելու նախաձեռնությամբ։

«Կողմերը տեսակետներ են փոխանակել իրավիճակի հետ կապված, միայն այդքանը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին նշել է, որ Մոսկվան որոշակի շփումներ է ունեցել Արևմուտքի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, բայց ոչ այն, ինչի մասին գրել է Politico-ն։

Politico  թերթը հայտնել էր, որ քննարկումներին ծանոթ բարձրաստիճան դիվանագետը իրենց ասել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում՝ Բաքվի վրա ճնշում գործադրելու ջանքերի շրջանակում, որպեսզի վերջ տա անկլավի իննամսյա շրջափակմանը և թույլ տա Հայաստանից մարդասիրական օգնության շարասյուներին անցնել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել