ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները Հայաստանի խնդրանքով կայցելեն Երևան՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
 |1lurer.am|
12:01 - 05 հոկտեմբերի, 2023

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները Հայաստանի խնդրանքով կայցելեն Երևան՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին |1lurer.am|

1lurer.am: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) մի խումբ ներկայացուցիչներ առաջիկայում կմեկնեն Երևան՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղից փախստականների ընդունման հարցում Հայաստանի օգնության խնդրանքին: Այդ մասին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։

«Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանը և տեղահանված աշակերտներին հոգեբանական և սոցիալական աջակցության ցուցաբերմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ավելի քան 100 հազար տեղահանվածների մոտ մեկ երրորդը երեխաներ կամ դեռահասներ են: Կազմակերպությունը նախատեսում է վերահսկել նրանց ուսուցման համար պատշաճ պայմանների ապահովումը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն նախատեսում է նաև հանդիպում կազմակերպել կրթության ոլորտում միջազգային գործընկերների և դոնորների մասնակցությամբ՝ աջակցություն ստանալու նպատակով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել