Բաքուն ու Թեհրանը Ադրբեջանն ու Իրանը միացնող կամուրջ են կառուցում Արաքս գետի վրա
 |azatutyun.am|
16:18 - 06 հոկտեմբերի, 2023

Բաքուն ու Թեհրանը Ադրբեջանն ու Իրանը միացնող կամուրջ են կառուցում Արաքս գետի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Զանգիլանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել Արաքս գետի վրայով Ադրբեջանից Իրան տանող ճանապարհային կամրջի հիմնարկեքի արարողությունը։

«Թուրան» գործակալության փոխանցմամբ՝ նախագիծն իրականացվում է երկու երկրների պետական միջոցներով։ Հաղորդվում է, որ կամրջի կառուցմանը զուգահեռ կստեղծվեն սահմանային և մաքսային ենթակառուցվածքներ։

Ադրբեջանական աղբյուրների համաձայն՝ հիմնարկեքի արարողությանը մասնակցել են երկու երկրների պաշտոնյաներ՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորությամբ։

«Նրանք իրենց ելույթներում նշել են, որ ստեղծված ավտոմոբիլային և սահմանային-մաքսային ենթակառուցվածքները կծառայեն բեռնափոխադրումների ավելացմանը և Նախիջևանի ինքնավար հանրապետություն մուտքն ու ելքը դյուրացնելուն», - փոխանցում է «Թուրանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել