Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Դավիթ Բաբայանին
16:47 - 06 հոկտեմբերի, 2023

Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Դավիթ Բաբայանին

Ադրբեջանի ՄԻՊ-ն այցելել է Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ 

Նշվում է, թե Բաբայանին տեղեկատվության և գրադարանի հասանելիություն է տրվել։ Նա չի բողոքել պահման պայմաններից և հայտնել է, որ բուժզննում է անցել։

Ըստ ՄԻՊ հաղորդագրության՝ Դավիթ Բաբայանին տրամադվրել է նաև փաստաբան։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ադրբեջանական կողմը պահանջել է վերջինիս ժամանումը Բաքու։ Նա նշել էր, որ ինքը Ստեփանակերտից կգնա Շուշի։ 

Ավելի ուշ Ադրբեջանի գլխավոր Դատախազությունը հայտնեց՝ Դավիթ Բաբայանը բերման է ենթարկվել սեպտեմբերի 29-ին, նրան մեղադրանք է առաջադրվել «ագրեսիվ պատերազմ ծրագրելու, պատրաստելու, սկսելու ու տանելու, վարձկաններ հավաքագրելու, նրանց ուսուցանելու ու պատերազմում ներգրավելու, զինված հակամարտության ընթացքում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը խախտելու, հանցավոր հրամաններ տալու, ահաբեկչություն կազմակերպելու, ազգային թշնակմություն սերմանելու» կետերով։

 

Լուսանկարը՝ Ադրբեջանի ՄԻՊ-ի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել