azatutyun.am: Պաղեստինի առողջապահության նախարարության այսօրվա տվյալներով՝ Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 700-ը, որոնցից ավելի քան 200-ը երեխաներ ու կանայք են։
Ռազմական էսկալացիայի հետևանքով իսրայելական զինվորականների զոհերի թիվը հասել է 123-ի, ևս 50-ը գերի է ընկել: Այս թվերը ներկայացրել է Haaretz թերթը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակին։
Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան, հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
comment.count (0)