tert.am: Հալեպի միջազգային օդանավակայանն ամբողջությամբ շարքից դուրս է եկել Իսրայելի հարվածների հետևանքով։ Այս մասին, ինչպես գրում է ria.ru-ն, հոկտեմբերի 15-ին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։
«Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 23:35-ի սահմանում, թշնամական Իսրայելն օդային հարվածներ է հասցրել Հալեպի միջազգային օդանավակայանին՝ պատճառելով նյութական վնաս և անգործունակ դարձնելով օդանավակայանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 12-ին, SANA գործակալությունը ևս հայտնել էր Իսրայելի օդուժի կողմից Դամասկոսի ու Հալեպի օդանավակայաններին հարվածելու և դրանք աշխատանքը խափանվելու մասին:
comment.count (0)