Բաքվի դատարանում հրապարակվեց Վագիֆ Խաչատրյանի գործով մեղադրականը |azatutyun.am|
12:05 - 17 հոկտեմբերի, 2023

Բաքվի դատարանում հրապարակվեց Վագիֆ Խաչատրյանի գործով մեղադրականը |azatutyun.am|

azatutyun.am: Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվում է 70-ամյա արցախցի Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը, դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:

Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել:

APA-ի փոխանցմամբ՝ Վագիֆ Խաչատրյանը նիստի ժամանակ հայտարարել է փաստաբան Նաթիգ Բեյբալաևի ծառայություններից հրաժարվելու մասին, նոր պաշտպան է նշանակվել Ռադմիլա Ադիլովան: Trend-ը, մինչդեռ, հաղորդում է, թե Բեյբալաևն է հրաժարվել Խաչատրյանի հետագա պաշտպանությունից՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ:

Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի ուժայինները հուլիսի վերջին առևանգեցին Հակարիի իրենց անցակետից․ նա Կարմիր Խաչի ուղեկցությամբ ու մեքենայով Երևան էր գալիս բժիշկների ցուցումով՝ սրտի հրատապ վիրահատության, Բաքուն նույն օրը հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում որպես Մեշալի գյուղում ցեղասպանություն կատարողի։ Ըստ Ադրբեջանի իրավապահների՝ 90-ականներին Մեշալի գյուղում Խաչատրյանը «25 հոգու է սպանել», «այդտեղ ապրողներին 5.5 միլիոն մանաթի վնաս տվել»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել