Արցախի ներկայացուցչության դիմաց քաղաքացիների բողոքի ակցիան շարունակվում է։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի խումբ արցախցիների հետ հանդիպումից հետո կրկին դուրս եկավ՝ պատասխանելու հավաքված արցախցիների հարցերին։
Նա հայտնեց, որ քաղաքացիների այն խմբի հարցերը, որն ինքն ընդունել է, հիմնականում վերաբերել են սոցիալական խնդիրներին, տեղավորման, աշխատանքի, աշխատավարձերի վերաբերյալ։
«Մենք պատրաստ ենք նաեւ ձեր հարցերը գույքագրենք ու ներկայացնենք համապատասխան տեղ․ ամեն ինչ չի, որ մեզանից ա կախված, բայց մենք փորձելու ենք ձեր հարցերին լուծում տանք։ Այդ նպատակով որոշել ենք, որ այստեղ տրամադրելու ենք 2 սենյակ, և այն քաղաքացիները, որ կամավոր ցանկություն են հայտնել զբաղվել ձեր հարցերով, գույքագրեն ներկայացնեն մեզ՝ հետագա ընթացքավորման նպատակով, ունենալու են էդ հնարավորությունը»։
Շահրամանյանը նշեց՝ մյուս հարցերը եղել են քաղաքական՝ մեր ապագայի հետ կապված։
«Ես ուզում եմ բոլորից ներողություն խնդրել, բայց կան հարցեր, որոնք ես ճիշտ չեմ համարում բարձրաձայնել, դրանք մեծ վտանգներ կարող են պարունակել։
Խնդրում եմ մեր բնակչությանը, մեր արցախցիների, էս ամենը մեծ վտանգավորության է ներկայացնում, սթափ ու զգոն լինենք էս հարցերի շուրջ։ Պետք չի դիմել սադրանքների, սա մեզ բնորոշ չի։ Մենք իրավունք չունենք էսօր իրար մեջ էս ձեւաչափով գործելաոճ դրսեւորենք։ Ես երբեւիցե չեմ հրաժարվել բանակցելու, քննարկելու հարցերից, այդ թվում աէն մարդկանց հետ, որոնք դուք համարում եք, որ անհրաժեշտ ա ներգրավել․ լրիվ բաց ենք բոլորի համար։ Ես խնդրում եմ մեր բնակցությանը, հիմա ցրվեք, զբաղվեք ձեր առօրյա հոգսերով, ձեր խբդիրները մեզ պարզ են եւ առաջիկայում դուք ստանալու եք հանրային ձեւով պատասխան։
Մենք ամեն ինչ պետք է անենք, որ չվտանգենք Հայաստանի Հանրապետությունը եւ Արցախի հետագա ճակատագիրը»,- ասաց Շահրամանյանը։
comment.count (0)