ՀՀ-ի և Ադրբեջանի վարչապետերը Թբիլիսիում կմասնակցեն «Մետաքսի ճանապարհ» 4-րդ միջազգային համաժողովին

 |factor.am|
14:30 - 23 հոկտեմբերի, 2023

ՀՀ-ի և Ադրբեջանի վարչապետերը Թբիլիսիում կմասնակցեն «Մետաքսի ճանապարհ» 4-րդ միջազգային համաժողովին |factor.am|

factor.am: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հոկտեմբերի 26-27-ը Թբիլիսիում նախանշված «Մետաքսի ճանապարհ» 4-րդ միջազգային համաժողովին։ Հավաքին կմասնակցի նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Միջոցառման պաշտոնական կայքում հրապարակված օրակարգից հետևում է, որ բացմանը նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը։ Ելույթով հանդես կգա նաև Ադրբեջանի վարչապետը։

Նշենք, որ նախորդ համաժողովները Թբիլիսիում տեղի են ունեցել 2015, 2017 և 2019 թվականներին։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել