Սահմանվել է, թե որ դեպքերում է հնարավոր հեռավար աշխատանքը. խորհրդարանը քննարկեց նախագիծը
 |tert.am|
12:56 - 24 հոկտեմբերի, 2023

Սահմանվել է, թե որ դեպքերում է հնարավոր հեռավար աշխատանքը. խորհրդարանը քննարկեց նախագիծը |tert.am|

tert.am: Հայաստանի ազգային ժողով ներկայացված նախագծով սահմանվել է, որ  հեռավար աշխատանքը հնարավոր է, եթե կա փոխադարձ համաձայնություն, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս և արտակարգ բնույթ կրող դեպքերի պարագայում:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ և լրացումներ:

«Նախագծով սահմանել ենք, թե ինչ է հեռավար աշխատանքը. հեռավար աշխատանքն աշխատողի կողմից աշխատանքի վայր չներկայանալով աշխատանքի կատարումն է: Հստակ սահմանել ենք, որ հեռավար աշխատանքը հնարավոր է երեք փոփոխականների պարագայում, առաջինը փոխադարձ համաձայնությունն է, երկրորդը՝ եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս, երրորդը՝ արտակարգ բնույթ կրող դեպքերի պարագայում»,-ասաց փոխնախարարը:

Սահմանվել է, որ գործատու-աշխատող փոխադարձ համաձայնությամբ են հստակեցվում հեռավար աշխատանքի իրականացման կարգն ու պայմանները, նաև նյութերի ծախսերի փոխհատուցման կամ տրամադրման պայմանները:

Ըստ փոխնախարարի՝ այս փոփոխությունները շատ սպասված են տարբեր գործատուների և աշխատողների կողմից, ինչը կնպաստի Հայաստանի աշխատաշուկա բարձր արտադրողականություն ունեցող աշխատուժի ներգրավմանը, ինչն էլ ազդեցություն կունենա տնտեսության տարբեր ոլորտների վրա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել