Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը։ Օրակարգում է նաև Երևանի փոխքաղաքապետների ընտրությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ըստ օրակարգի՝ քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնին հավակնում է ՔՊ վարչության անդամ, ԱԻ նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, քաղաքապետի տեղակալների թեկնածուներ են Լևոն Հովհաննիսյանը, Սուրեն Գրիգորյանը և «Հանրապետություն» կուսակցության անդամ Սարգիս Մադաթյանը։
Թեկնածուներից առաջինը ելույթ ունեցավ Արմեն Փամբուխչյանը։
Այնուհետև «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը կոչ արեց «Հանրային ձայն» խմբակցությանը չգրանցվել քվեարկությանը և թույլ չտալ, որ Երևանում իշխանություն ձևավորվի։ Այս ելույթից հետ «Ազգային առաջընթաց» խմբակցությունը դուրս եկավ նիստերի դահլիճից, ինչը վրդովվեցրեց «Հանրային ձայն» խմբակցության անդամներին։
Ի պատասխան՝ ելույթ ունեցավ Նանա Սարգսյանը՝ նշելով, որ «այս ներկայացումը իրենց ժամանակն է խլում», և որ իրենք կսպասեն «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամների «լայվերին»։
Այնուհետև տեղի ունեցավ քվեարկություն։ Մինչ այդ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ ձեռնպահ են քվեարկելու բոլոր թեկնածուներին, քանի որ ծանոթ չեն նրանց ու նրանց գործունեությանը։
Քվեարկությամբ Արմեն Փամբուխչյանը ընտրվեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում 32 կողմ, 5 ձեռնպահ ձայներով։
Նշենք, որ եթե «Հանրային ձայն»-ը չգրանցվի քվեարկության համար, փոխքաղաքապետ ընտրելու համար քվորում չի լինի։
Նիստը այս պահին շարունակվում է։
comment.count (0)