Արցախի հակամարտությունը լուծված չէ, Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է. Սեյրան Օհանյան |armeniasputnik.am|
11:40 - 26 հոկտեմբերի, 2023

Արցախի հակամարտությունը լուծված չէ, Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է. Սեյրան Օհանյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Օհանյանի դիտարկմամբ՝ այդպես է կարծում հայ բնակչության գրեթե մեծ մասը։

Ադրբեջանի Հանրապետությունը ցույց է տվել, որ պայմանագրային պետություն չէ՝ բոլոր պայմանավորվածությունները մերժում է, խոսում է ՀՀ-ի հետ ուժի ենթատեքստից և Արցախը հայաթափելով՝ խնդիրը չի լուծել։

«Այս շրջանակներում մենք պետք է փաստենք, որ Արցախի սուբյեկտայնությանպահպանման, ժողովրդի անվտանգության ապահովման, ինչու չէ նաև Արցախի տարածքին տեր կանգնելու հետագային միտված մեր գործողություններում բանակցությունները գոյություն ունեցող միջազգային համապատասխան ձևաչափով այլընտրանք չունեն»,- ընդգծեց Օհանյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ գործող իշխանություններն իրենց ռազմավարության մեջ ընտրել են, որ ամբողջությամբ Արցախը հայաթափելով հարցը լուծել են։

«Սա դավաճանական կեցվածք է Արցախի ժողովրդի նկատմամբ և նաև մեր պատմական Արցախի տարածքի նկատմամբ»,- հավելեց նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել