Հայկ Մարությանն այս պահին Երևանի ավագանու իր մանդատը վայր դնելու մտադրություն չունի |armeniasputnik.am|
11:52 - 26 հոկտեմբերի, 2023

Հայկ Մարությանն այս պահին Երևանի ավագանու իր մանդատը վայր դնելու մտադրություն չունի |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանի նախկին քաղաքապետ, «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն այս պահին Երևանի ավագանու իր մանդատը վայր դնելու մտադրություն չունի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Լրագրողի հարցին, թե Մարությանն արդյոք ներկայանալու է Երևանի ավագանու նիստերին, Աբգարյանը միանշանակ չպատասխանեց։

«Մեր խմբակցության բոլոր նիստերի որոշումների ընդունմանը, նախագծերի մշակմանը Հայկ Մարությանը բոլորի հետ միասին աշխատում է»,-ասաց Աբգարյանը` չհստակեցնելով, արդյոք Մարությանը գալու է Երևանի ավագանու հաջորդ նիստին։

Անդրադառնալով իրենց խմբակցության՝ նիստը բոյկոտելու և դահլիճից հեռանալու որոշմանը, Աբգարյանը պարզաբանեց, որ այսօր ձևավորվելու էր քաղաքային իշխանությունը, որին իրենք չցանկացան մասնակից լինել։

«Մենք ոչ մի ձև մտադիր չենք սատարել, օգնել, որ ՔՊ-ն ձևավորի իր թիմը»,-ասաց նա։

Այսօր կայացած Երևանի ավագանու նիստում, որտեղ ընտրվում էին Երևանի քաղաքապետի 4 տեղակալները, «Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված ավագանու անդամները քվեարկությունից առաջ լցքեցին նիստերի դահլիճը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները քաղաքի քաղաքապետ ընտրեցին Տիգրան Ավինյանին։ Այնուհետև խմբակցությունների ներկայացուցիչները համագործակցության հուշագիր ստորագրեցին, որով «Հանարպետություն» կուսակցությանը հնարավորություն տրվեց առաջադրել փոխքաղաքապետի թեկնածու։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել