Իրանի արտգործնախարարը չորեքշաբթի օրը կայցելի Թուրքիա |azatutyun.am|
21:02 - 31 հոկտեմբերի, 2023

Իրանի արտգործնախարարը չորեքշաբթի օրը կայցելի Թուրքիա |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը նոյեմբերի 1-ին կայցելի Թուրքիա։

Թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը քննարկվելու են իրավիճակը Պաղեստինում, տարածաշրջանային ընթացիկ զարգացումները և երկկողմ հարաբերությունները, հաղորդում է Թուրքիայի արտգործնախարարությունը։

Անկարան և Թեհրանը դատապարտել են Իսրայելի ռազմական գործողությունը պաղեստինյան Գազայի հատվածի դեմ, որը հաջորդեց Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակմանը։

Իրանի արտգործնախարարը այսօր բանակցություններ է վարել Քաթարում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել