Փաստաբանը Նարեկ Մալյանի անունից գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
17:52 - 01 նոյեմբերի, 2023

Փաստաբանը Նարեկ Մալյանի անունից գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացրել է գանգատ Նարեկ Մալյանի անունից, կապված 2019 թվականի մարտի 04-ին իր տան մոտ կատարված առևանգման փորձի քրեական գործի հետ:

«Հիշեցնեմ, որ Նարեկի վրա հարձակվել էին և փորձել առևանգել սորոսական Ռեստարտ կազմակերպության անդամները, ովքեր նպատակ էին հետապնդում վրեժխնդիր լինելու Մալյանից՝ նրանց հասցեին հնչեցված հայտարարությունների պատճառով:

Հայտարարությունների հիմքում Ն.Մալյանը դրել էր այն հանգամանքը, որ կոնկրետ այդ սորոսական կառույցը ամեն ինչ անում էր Հայկական բանակը կազմաքանդելու համար: Ինչպես տեսանք, Ռեստարտը հաջողել է, իսկ Նարեկը հիմա կալանավայրում է: Հիշեցնեմ, որ սորոսականներին ապօրինաբար արդարացրել էր հետագայում ապօրինաբար պաշտոնից ազատված դատավոր Դավիթ Հարությունյանը»,- գրել է Տ.Աթանեսյանը։ 

Հիշեցնենք՝ 2022 թ․ հունիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, վճռել էր արդարացնել նախաձեռնության 6 անդամներին մեղսագրվող հանցանքի՝ Նարեկ Մալյանի առեւանգման փորձի մեջ։ Դատավճռի հրապարակումից հետո Դատախազությունն ու Մալյանը դրա դեմ վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել արդարացման դատավճիռն ու տղաներին մեղավոր ճանաչել։ Այս տարվա մարտի 2-ին Վերաքննիչ դատարանը, նախագահությամբ Արշակ  Վարդանյանի, կազմով դատավորներ Արսեն Նիկողոսյանի եւ Վազգեն Ռշտունու, անփոփոխ էր թողել արդարացման դատավճիռը՝ այդպիսով մերժելով Գլխավոր դատախազության եւ տուժող կողմի բողոքները։ Վճռաբեկ դատարանը մերժել էր վարույթ ընդունել «Ռեստարտ»-ի գործով Նարեկ Մալյանի բողոքը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել