azatutyun.am: Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ Բաքվից ստացված առաջարկներին, «Ազատությանը» հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 13-ին հայտնել էր, որ սեպտեմբերի 12-ին ստացել են ադրբեջանական կողմի առաջարկները։
«Հայկական կողմն ադրբեջանական կողմին է փոխանցել հարաբերությունների կարգավորման և խաղաղության պայմանագրի 5-րդ խմբագրված տարբերակը»,- ասել էր Միրզոյանը։
comment.count (0)