Բաքվի դատարանում դատախազը միջնորդեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման
11:26 - 07 նոյեմբերի, 2023

Բաքվի դատարանում դատախազը միջնորդեց Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման

Բաքվի զինվորական դատարանում ընթացող վարույթում դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով և միջնորդեց Ադրբեջանում կեղծ մեղադրանքներով կալանավորված Վագիֆ Խաչատրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման։ 

Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը, դատախազը նշել է ազատազրկման այս չափի պատճառը։ 

Մեղադրանքի առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է, սակայն Ադրբեջանի օրենսդրությունն արգելում է 65 տարին լրացած անձանց նկատմամբ ցմահ ազատազրկում կիրառել։ Վագիֆ Խաչատրյանի՝ 65-ից բարձր տարիքի պատճառով նրան ցմահ ազատազրկում տալը անհնար է։

Ադրբեջանի գործող օրենսդրության համաձայն՝ 65 տարեկանից բարձր անձանց համար ծանր հանցագործությունների համար առավելագույն պատիժ է համարվում 20 տարվա ազատազրկումը։

Ըստ աղբյուրի՝ Վագիֆ Խաչատրյանն մեղսագրվող արարքները իբր կատարել է 1991թվականին։ Այդ ժամանակ գործող օրենսդրության համաձայն՝ խաղաղության և պատերազմի դեմ հանցագործությունների համար պատժամիջոցի սահմանաչափը 10-ից 15 տարի ազատազրկումն էր։

Ըստ միջազգային կոնվենցիաների՝ անձը պետք է պատժվի դեպքը կատարելիս գործող օրենսդրության համաձայն։ Այդ իսկ պատճառով դատախազն իր ճառում խնդրեց Մեշալիի միջադեպի համար մեղավոր ճանաչված Վագիֆ Խաչադրյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման՝ օրենքով սահմանված կարգով իրեն առաջադրված մեղադրանքի առավելագույն սահմանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել