armenpress.am: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի համաժողովն ընդունել է բանաձև, որով անվերապահ աջակցություն է հայտնում Հայաստանին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հայերին։
Ինչպես հայտնում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արման Եղոյանը, բանաձն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները հարգելու անհրաժեշտությունը` խստորեն դատապարտելով էթնիկ զտման բոլոր ձևերն ու Լեռնային Ղարաբաղում գտնվող կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացումը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին ռազմական ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչի հետևանքով մի քանի օրում Լեռնային Ղարաբաղի 100 հազարից ավելի բնակիչներ բռնի տեղահանվեցին և ապաստան գտան Հայաստանում։
comment.count (0)