Բորելը Մելանի Ժոլիի հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության հարցը
 |factor.am|
17:22 - 08 նոյեմբերի, 2023

Բորելը Մելանի Ժոլիի հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության հարցը |factor.am|

factor.am: ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլիի հետ, ի թիվս այլ հարցերի, քննարկել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությանը կանադական կողմի մասնակցությունը։

«Հաճելի էր հանդիպել իմ ընկերոջը՝ Մելանի Ժոլիին ԵՄ-Կանադա գագաթնաժողովին ընդառաջ։ Մենք մանրամասն քննարկում ունեցանք Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ։ Ես շնորհակալություն հայտնեցի Հայաստանում ԵՄ առաքելությանը Կանադայի մասնակցության համար և ընդգծեցի Կանադայի կարևոր աշխատանքը Հայիթիի ուղղությամբ»,-գրել է Բորելը X-ի իր էջում։

Հիշեցնենք, որ  Կանադայի ԱԳ նախարարը հոկտեմբերի վերջին Հայաստան այցի ընթացքում այցելել էր նաև Ջերմուկում ԵՄ քաղաքացիական առաքելություն ու հայտնել, որ կանադական կողմը երկու դիտորդ է ուղարկելու, որոնք պետք է միանան առաքելությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել