news.am: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 13-ին, գրավոր նամակ է ուղարկել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին և հրավիրել հանձնաժողով հարցաքննության: Այս պահին հանձնաժողովում սպասում է նրա արձագանքին։ Այս տեղեկատվությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից:
Նշենք, որ նամակը ուղարկել են Հայաստանում Արցախի ներկայացուցչություն:
comment.count (0)