Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին. Լուկաշենկո
 |tert.am|
14:55 - 20 նոյեմբերի, 2023

Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին. Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բաքվի և Երևանի դիմակայությունն ավարտվել է և պետք է մտածել ապագայի մասին՝ ինչպես կազմակերպել այնտեղ երկու պետությունների կյանքը. այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմաղամբետովի հետ հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է sputnik.by-ը:

Նա ընդգծել է, որ հետխորհրդային տարածքում խնդիրները կուտակվել են ավելի քան մեկ-երկու տարի։

Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հետխորհրդային տարածքը բարդ ժամանակաշրջան է ապրում, որը նշանավորվել է հակամարտություններով, այդ թվում՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում։

«Սակայն մենք պատրաստ ենք դրան, և հուսով եմ, որ Մինսկում ռազմաքաղաքական կազմակերպության շրջանակում այս միջոցառումը կնպաստի ՀԱՊԿ անդամների պաշտպանության և անվտանգության համար մեր ջանքերի մեծացմանը»,- ասել  է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել