ԱՄՆ-ն ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն է տրամադրում ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց․ ՄԶԳ |factor.am|
17:52 - 21 նոյեմբերի, 2023

ԱՄՆ-ն ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն է տրամադրում ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց․ ՄԶԳ |factor.am|

factor.am: Այսօր Միացյալ Նահանգները՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով հայտարարել է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից տուժած մարդկանց կարիքները հոգալու նպատակով ավելի քան 4,1 միլիոն դոլար գումարի չափով լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին․ տեղեկացնում են ԱՄՆ ՄԶԳ-ից։

Այս լրացուցիչ ֆինանսավորման հետ միասին, 2020 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի արձագանքմանն ուղղված՝ ԱՄՆ-ի մարդասիրական օգնությունը կազմել է մոտ 28 միլիոն ԱՄՆ դոլար:

Այս լրացուցիչ աջակցության միջոցով, ԱՄՆ ՄԶԳ-ն տեղում աջակցում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած՝ խոցելի վիճակում գտնվող գրեթե 74,000 փախստականների և տեղահանված անձանց հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու ջանքերին:

Այս ֆինանսավորման շնորհիվ կավելանա կենսական նշանակության պարենային օգնության ծավալը, կտրամադրվի մարդասիրական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների համար նախատեսված ժամանակավոր ապաստան:

ԱՄՆ-ն կանգնած է Ադրբեջանի ռազմական գործողությունից տուժած քաղաքացիական անձանց կողքին և աջակցում է Հայաստանի կառավարության՝ կարիքի մեջ գտնվող մարդկանց օգնելու ջանքերին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել