ԱՄՆ-ն շարունակում է մնալ ԼՂ-ի էթնիկ հայերի կողքին․ Սամանթա Փաուեր |factor.am|
19:02 - 21 նոյեմբերի, 2023

ԱՄՆ-ն շարունակում է մնալ ԼՂ-ի էթնիկ հայերի կողքին․ Սամանթա Փաուեր |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն շարունակում է մնալ ԼՂ-ի էթնիկ հայերի կողքին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառմամբ հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։

«Երկու ամիս առաջ Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում ստիպեց ավելի քան 100 հազար մարդու լքել իրենց տները և տեղափոխվել հարևան Հայաստան։ ԱՄՆ-ը շարունակում է մնալ ԼՂ-ի էթնիկ հայերի կողքին։ Այսօր ԱՄՆ-ն հայտարարում է լրացուցիչ 4 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար:

Մենք երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանը տեղահանվածներին հոգատարությամբ ընդունելության համար և կշարունակենք աջակցել նրանց՝ որպեսզի մարդիկ ստանան իրենց անհրաժեշտ օգնությունը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության այս նոր ֆինանսավորմամբ 70 հազար մարդու տրամադրվում է շտապ անհրաժեշտ մարդասիրական օգնություն, ինչպիսիք են պարենային օգնությունը, մարդասիրական պաշտպանությունը և շտապ ապաստան: Ի արձագանք ԼՂ-ի իրադարձություններին՝ ԱՄՆ-ի հատկացրած մարդասիրական օգնությունն այժմ կազմում է 28 միլիոն դոլար՝ սկսած 2020 թվականից:

Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ ես հենց ԼՂ-ից տեղահանվածներից շատերից լսեցի իրենց տները լքելու ահռելի դժվարությունների և սրտի ցավի մասին: Մենք կշարունակենք նրանց աջակցելու համար անել ամեն ինչ, ինչպես նաև նրանց համար, ովքեր առատաձեռնորեն հյուրընկալում են նրանց Հայաստանում»,- նշել է Սամանթա Փաուերը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել