Փաշինյանը՝ Ալիևի կողմից Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մասին |1lurer.am|
18:45 - 24 նոյեմբերի, 2023

Փաշինյանը՝ Ալիևի կողմից Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մասին |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներից մեկի խնդրանքով արձագանքեց Ադրբեջանի նախագահի կողմից Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» անվանելուն: Հարց ուղղողը նշեց, որ Հայաստանն ինքն անվանում է «Հայք»:

«Մարդն ընկալում է, որ ինքը ՀՀ-ում է. այստեղ բնակավայրերն ունեն իրենց տեղանունները, որոնք սահմանված են օրենքներով ու որոշումներով` իրավասու մարմինների: Եթե որևէ մեկը անվան հետ խնդիր ունի, ուրիշ անուն է օգտագործում, նշանակում է` կոնֆլիկտի մեջ է հենց ՀՀ-ի հետ, նշանակում է` սա ուրիշ երկիր է, էն երկիրը չէ, որի անունը ՀՀ է, նշանակում է` դա ՀՀ ժխտում է, ուզում եմ ասել` սա շատ ենթագիտակցական շերտեր ունի»,- ասաց նա:

Փաշինյանը շեշտեց` սա Հայաստանի Հանրապետությունն է, և բոլորս պետք է դիրքավորվենք ըստ այդմ:

«Սա հայրենիք է, և սա է հայրենիքը, և պետությունն է հայրենիքը, ուրիշ տեղ պետք չէ հայրենիք փնտրել, ու բոլորս պետք է մեր հայրենիք-պետության շահերից ելնենք: Ապագա կառուցելու համար պատմությունը ամենավատ խորհրդականն է»,- նշեց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել