Բաքվում կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները
 |panorama.am|
12:17 - 27 նոյեմբերի, 2023

Բաքվում կհանդիպեն Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները |panorama.am|

panorama.am: Այսօր Բաքվում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հանդիպմանը կմասնակցեն Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Ջուանշեր Բուրչուլաձեն։

Թուրքիայի պաշտպանության նախարարը կիրակի օրն է ժամանել Բաքու։

Վերջին անգամ երեք երկրների պաշտպանության նախարարները Կարսում հանդիպել են այս տարվա փետրվարին, որի ընթացքում քննարկել են համատեղ զորավարժությունների կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել