Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը |tert.am|
09:27 - 05 դեկտեմբերի, 2023

Պաշտոնական Բաքուն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը |tert.am|

tert.am: Ադրբեջանի արտքաին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության 2023 թվականի դեկտեմբերի 4-ի հայտարարությանը՝ հայտարարելով, մերժում է այն:

Այս մասին հաղորդում է ԱՊԱ-ն՝ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը հղումով:

Ադրբեջանի ԱԳՆ-ն «ապատեղեկատվություն» է որակել ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունը՝ նշելով, որ այն «չի համապատասխանում իրականությանը»:

«Նման հայտարարություններով հայկական կողմը նպատակ ունի արհեստական լարվածություն ստեղծել սահմանամերձ շրջաններում և գրավել երրորդ երկրների ուշադրությունը։

Ադրբեջանն իր հերթին կշարունակի իր խաղաղարար և ստեղծագործ ջանքերը հետհակամարտային փուլում և վճռականորեն կհակազդի այս գործընթացի դեմ ուղղված ցանկացած քայլի»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳՆ-ն, անդրադառնալով դեկտեմբերի 4-ին ՀՀ Վայոց Ձորի մարզի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին Ադրբեջանի ԶՈւ դիպուկահարի կրակոցից ՀՀ ԶՈՒ զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանի մահվան միջադեպին, հայտարարություն էր տարածել, նշելով, որ սահմանին նման սադրանքներ իրականացնելով, ինչպես նաև տարբեր միջազգային դերակատարների՝ բանակցությունները շարունակելու առաջարկները շարունակաբար մերժելով՝ ադրբեջանական կողմը փորձում է ձգձգել խաղաղության գործընթացը և այն մտցնել փակուղի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել