Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ |tert.am|
09:38 - 05 դեկտեմբերի, 2023

Ջեյմս Օ'Բրայենը կայցելի Ադրբեջան՝ աջակցելու Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը. Պետդեպ |tert.am|

tert.am: ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը դեկտեմբերի 6-ից 8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հայտարարության մեջ։

Օ'Բրայենը Բաքվում կհանդիպի ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ նպատակ ունենալով ամրապնդել երկկողմ հարաբերությունները և աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությանը։

Մինչդեռ Ռումինիայում պետքարտուղարի օգնականը կմասնակցի հացահատիկի արտահանմանը նվիրված հանդիպմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել