news.am: Ալավերդու ավագանու նիստն անօրինական էր: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Ալավերդու համայնքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարել է Ալավերդու արդեն նախկին համայնքապետ Արկադի Թամազյանը:
«Սա վերջը չի, սա սկիզբն է ամեն ինչի: Պայքարը հենց այսօրվանից սկսվելու է: Կփորձեն նաև իրավական, իրավապահ մարմինների միջոցով տարբեր խաղեր՝ կեղտոտ փորձեն անել, դա ոչինչ չի փոխելու, համոզված եղեք: Այս ընթացքում մեր փաստաբանները կդիմեն դատարան, և լրացուցիչ տեղեկություն կտրամադրենք գործի հետ կապված»,- հայտարարեց Թամազյանը:
Հիշեցնենք, որ առավոտյան Ալավերդու ավագանու 27 անդամներից 14-ն անվստահություն հայտնեցին Արկադի Թամազյանին և համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրեցին ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանին։ Ամբողջ խնդիրն այն է, որ «Ապրելու երկիր» խմբակցությունից Սիմոն Զախորվը դուրս է եկել խմբակցությունից եւ դարձել «անկախ» անդամ՝ աճակցելով ՔՊ-ին: Դա թույլ է տվել ՔՊ-ին ունենալ 14 քվե, համայնքապետին անվստահություն հայտնելու համար։
comment.count (0)