1lurer.am: Նարինե Ավետիսյանը չընտրվեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում: Պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել քվեարկությանը, հետևաբար քվեատուփում քվեաթերթիկներ առկա չեն եղել: Այդ մասին Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 7-ի նիստին հայտարարեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
Հիշեցնենք, որ նախքան քվեարկության մեկնարկը ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի թեկնածուների՝ Նարինե Ավետիսյանի և Հայկուհի Հարությունյանի մասով քվեարկությանը:
comment.count (0)