Ավստրիան ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը
 |1lurer.am|
15:59 - 08 դեկտեմբերի, 2023

Ավստրիան ողջունել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը |1lurer.am|

1lurer.am: Հարաբերությունները կարգավորելու վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը ողջունել է Ավստրիայի արտգործնախարարությունը:

«Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագիր կնքելու մտադրության մասին։ Դա խթան կհանդիսանա ողջ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և բարգավաճման համար: Մենք պատրաստ ենք ԵՄ-ի հետ աջակցել այդ ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ է արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ կարձակի 2 ադրբեջանցի զինծառայողի։ 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել