aravot.am: Տաքսիների վարորդները 1 մլն դրամ տուրք չեն վճարի, այսօր Ազգային ժողովի նիստում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի ընդունմանը։ Դրանով որոշակի փոփոխություններ են սահմանված տաքսի ծառայությունների, մասնավորապես, օնլայն տաքսիների համար։
«Այս վերջին 2-3 օրվա ընթացքում ինձ զանգահարել ու գրել են մեր բազմաթիվ գործընկերներ՝ հարցեր ունենալով դրա հետ կապված։ Ինչ-որ թյուրընկալում է եղել, որ մենք յուրաքանչյուր տաքսի շահագործողի համար 1 մլն դրամ տուրք ենք սահմանում։ Ուզում եմ ասել, որ նման բան չկա, 1 մլն դրամ սահմանվում է միայն օպերատորների համար տարեկան մեկ անգամ, իսկ յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենն իր ամեն պատվերից 2-3 տոկոսի չափով տուրք է վճարելու, որն ավտոմատ գանձվելու է։ Այսինքն՝ այդ 1 մլն դրամ տուրքը մեր տաքսի վարող համաքաղաքացիներին չի վերաբերվում։ Խնդրում եմ այս ինֆորմացիան տեղ հասցնել, եւ իմացեք, որ նման խոսակցություններն իրականության հետ կապ չունեն»,- ասաց Թունյանը։
comment.count (0)