ԵՄ–ն 50%–ով կավելացնի քաղաքացիական առաքելությունների թիվը Հայաստանում. Բորել |armeniasputnik.am|
21:35 - 11 դեկտեմբերի, 2023

ԵՄ–ն 50%–ով կավելացնի քաղաքացիական առաքելությունների թիվը Հայաստանում. Բորել |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունների թիվը 50%–ով ավելացնել՝ 138–ից հասցնելով 209–ի։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ` այս մասին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

 
«Այսօր ԵՄ խորհուրդը որոշեց ուժեղացնել մեր քաղաքացիական առաքելությունը ՀՀ–անում՝ ավելացնելով տեղում մեր ներկայությունը՝ 138-ից հասցնելով 209-ի։ Սա առաքելության ծավալի կարևոր աճ է և միջոց է բարձրացնելու Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի կայունությունը»,– ասել է Բորելը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել