ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի գործընկերոջ` Դմիտրի Կուլեբայի հետ: Այս առիթով նա X-ի իր միկրոբլոգում հետևյալ գրառումն է արել.
«Լավ հնարավորություն է հանդիպելու Ուկրաինայի գործընկերոջը՝ Դմիտրի Կուլեբային, Բրյուսելում` ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակում։ Մտքեր փոխանակվեցինք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային թեմաների շուրջ»։
comment.count (0)