Հայաստան վերադարձած 32 գերիների մի մասն արդեն հարցաքննվում է. տուժողի դատավարական կարգավիճակ ունեն
 |aysor.am|
13:33 - 14 դեկտեմբերի, 2023

Հայաստան վերադարձած 32 գերիների մի մասն արդեն հարցաքննվում է. տուժողի դատավարական կարգավիճակ ունեն |aysor.am|

aysor.am: Երեկ հայրենադարձված 32 գերիների մի մասն արդեն հարցաքննվում է։ Նրանք, հիմնականում տուժողի դատավարական կարգավիճակ ունեն, այս մասին Aysor.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

Հայրենիք վերադարձած գերիների հիմնական մասը 2020 թվականի 44-օրյա պատերազմին վերաբերող վարույթով ունեն տուժողի կարգավիճակ։

«Մի քանիսը պատերազմից հետո շփման գծի տարբեր հատվածներում տեղի ունեցած գերեվարումների դեպքերով քննվող վարույթներով են անցնում՝ որպես տուժող։ Բոլորի հետ անհրաժեշտ քննչական գործողություններն էլ իրականացվելու են համապատասխան վարույթներով»,- նշեց Աբրահամյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետի աշխատակազմը և Ադրբեջանի նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմը ազատ էր արձակելու 32 հայ զինծառայողների, հայկական կողմը իր հերթին ազատ պետք է արձակեր 2 ադրբեջանցի զինծառայողի։ 

Դեկտեմբերի 13-ին արդեն 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 զինծառայողներ, եւ սեպտեմբերին ԼՂ-ում գերեվարված 1 զինծառայող հատեցին Ադրբեջան-Հայաստան սահմանը եւ այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել