news.am: Հունգարիան ԵՄ գագաթնաժողովում կրկին արգելափակել է Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով տնտեսական օգնության հատկացումը։ «Գիշերային հերթափոխի արդյունքներ. Ուկրաինայի համար լրացուցիչ գումարների վետո», - գրել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն X-ում: «Մենք կանդրադառնանք այս հարցին հաջորդ տարի Եվրոպական խորհրդում, երբ պատշաճ պատրաստվենք»,- հավելել է Հունգարիայի վարչապետը։
Օրբանը, ըստ Reuters-ի, ասել է, որ Ուկրաինան չպետք է այդքան մեծ գումարներ ստանա ԵՄ բյուջեից, քանի որ դաշինքի մաս չէ։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հաստատել է, որ ԵՄ երկրների ղեկավարները չեն կարողացել համաձայնության գալ Ուկրաինային օգնությունը ԵՄ բյուջեի ծրագրում ներառելու շուրջ։ Սակայն նա չի հստակեցրել, թե որ երկիրն է դեմ եղել դրան։
comment.count (0)