azatutyun.am: Կովկասում անվտանգությունն ու խաղաղությունը պայմանավորված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համապարփակ և կայուն պայմանագրի ստորագրմամբ, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
«Մենք աջակցում ենք այդ ուղղությամբ տարվող անկեղծ ջանքերին և ցանկանում ենք որքան հնարավոր է շուտ դրական արդյունք»,- հայտարարել է Գյուլերը և ողջունել Երևանի ու Բաքվի ձեռնարկած «փոխվստահության բարձրացմանն ուղղված» քայլերը։
comment.count (0)