ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցական խոսք է հղել Պրահայի Կարլի համալսարանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ:
«Խորապես վշտացած եմ Պրահայի Չարլզի համալսարանում տեղի ունեցած ողբերգական հրաձգության լուրից: Իմ խորին ցավակցություններն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին, մաղթում տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Հայաստանը համերաշխ է բարեկամ չեխ ժողովրդի հետ»,- «X»-ում գրել է Միրզոյանը:
comment.count (0)