Մոսկվան արձանագրում է՝ Բաքուն և Երևանը շարժվում են խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու ուղղությամբ
 |azatutyun.am|
19:59 - 27 դեկտեմբերի, 2023

Մոսկվան արձանագրում է՝ Բաքուն և Երևանը շարժվում են խաղաղության համաձայնագրի աշխատանքներն ավարտելու ուղղությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան Ադրբեջանի ու Հայաստանի մոտ քաղաքական կամքի առկայություն է տեսնում խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար և պաշտպանում է այդ քայլը, այսօր լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Մենք գտնում ենք, որ այդպիսի համաձայնագրի ստորագրումն օգտակար կլինի ինչպես երկու երկրների, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար», - նշել է նա։

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակի խոսքով՝ ռուսական կողմն արձանագրում է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքներն ավարտելու ուղղությամբ։

«Մենք հուսով ենք, որ դա տեղի կունենա որքան հնարավոր է շուտ, իհարկե՝ ոչ ի վնաս որակի։ Դրա համար մենք բոլորի հետ միասին սպասում ենք՝ երբ այդ աշխատանքը կավարտվի», - ասել է Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել