Տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է․ Բայրամով
17:09 - 28 դեկտեմբերի, 2023

Տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է․ Բայրամով

Մենք տեղյակ ենք Հնդկաստանի և Հայաստանի միջև զենքի վաճառքի պայմանագրերին, այս գործընթացը մշտապես վերահսկվում է։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս մասին ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ նախարարության տարեվերջյան ասուլիսում։

«Հնդկաստանը Հայաստանին զենքի վաճառքը չի կապում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Պակիստանի հարաբերությունների, միաժամանակ իրականացվող նախագծերի հետ։ Դիրքորոշումն այն է, որ սա ձեր դեմ ուղղված մոտեցում չէ, սա կոմերցիոն է, ռազմարդյունաբերության զարգացման համար սահմանված թիրախային պահանջ։ Սա պաշտոնական դիրքորոշումն է։ Կա երկարատև օկուպացիայի և ռազմական բախման գործոն։ 

Նման քայլի դիմելը այն ժամանակ, երբ տարածաշրջանում խաղաղության փխրուն և պատմական հնարավորություն կա, վնասում է գործընթացին և ավելի է ոգեշնչում հայկական կողմի վրեժխնդիր ամբոխին։ Օրինակ, վերջերս Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր մի խումբ օրենսդրական նախաձեռնություն ներկայացրեց՝ քրեականացնելու Ղարաբաղի ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ Հայաստանում ով ճանաչի այս փաստը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի։ Նախաձեռնությանը սատարողների ներկայությունը չի կարելի անտեսել»,- ասել է նախարարը։

Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը չպետք է երրորդ երկրների «պատանդը» դառնա։

Երկու երկրների ԱԳ նախարարները կարող են հանդիպել պետական   սահմանին։ Նման առաջարկ է հնչել մեր կողմից։ Ինչ վերաբերում է այն Ադրբեջանում կամ Հայաստանում անցկացնելուն, ապա ինչու՞ ոչ։ Վաղ թե ուշ դա էլ կտեսնենք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել