Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են. Բայրամով |1lurer.am|
18:30 - 28 դեկտեմբերի, 2023

Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են. Բայրամով |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի և Ֆրանսիայի հարաբերությունները վերջին 30 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա են՝ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը տարին ամփոփող մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա Փարիզին մեղադրել է մշտապես հայամետ դիրքորոշում ունենալու համար:

Անդրադառնալով Ֆրանսիայի հետ վերջին դիվանագիտական ճգնաժամին՝ Բայրամովը նշել է, թե Ադրբեջանի հատուկ ծառայությունները ապացույցներ ունեն, որոնք հաստատում են ֆրանսիացի դիվանագետների իրավախախտումները այդ երկրի տարածքում: Նրա խոսքով՝ Փարիզը, սակայն, նման ապացույցներ չի ունեցել Ֆրանսիայից արտաքսված ադրբեջանցի դիվանագետների վերաբերյալ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել