azatutyun.am: Մասամբ ճանաչված Կոսովոյի քաղաքացիները 2024 թվականի հունվարի 1-ից իրավունք ստացան առանց վիզայի մուտք գործել շենգենյան գոտու երկրներ, որտեղ միավորված են Եվրամիության գրեթե բոլոր երկրները ու ևս մի քանի պետություն։
Այդ առիթով Պրիշտինայի օդանավակայանում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին երկրի քաղաքացիներին կոչ է արել պատասխանատու վերաբերվել ստացած թույլտվությանը։
Կոսովոյի քաղաքացիները իրավունք ունեն կես տարվա ընթացքում 90 օր մնալ շենգենյան գոտու երկրների տարածքում, ազատորեն ճամփորդել առանց վիզայի, բայց դա բնակության և աշխատանքի իրավունք չէ։
Կոսովոն 2008 թվականից անջատվել է Սերբիայից։ Բելգրադը և Մոսկվան Կոսովոյի անկախությունը չեն ճանաչում։
comment.count (0)