Իսրայելը պատրաստ է քաղաքական միջոցներով կարգավորել «Հըզբոլլահի» հետ հակամարտությունը. Նաթանյահու |armenpress.am|
16:36 - 07 հունվարի, 2024

Իսրայելը պատրաստ է քաղաքական միջոցներով կարգավորել «Հըզբոլլահի» հետ հակամարտությունը. Նաթանյահու |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը պատրաստ է «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտությունը լուծել քաղաքական ճանապարհով, բայց եթե նրանք չօգնեն, ապա «այլ» տարբերակները կօգտագործվեն, կիրակի հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Ես առաջարկում եմ «Հեզբոլլահ»-ին քաղել այն դասը, որը ՀԱՄԱՍ-ն արդեն քաղել է վերջին ամիսներին. ոչ մի ահաբեկիչ ապահովագրված չէ: Մենք վճռական ենք պաշտպանելու մեր քաղաքացիներին և հյուսիսային բնակիչներին անվտանգ վերադարձնելու իրենց տները: Սա ազգային նպատակ է, որը կիսում են բոլորը, և մենք պատասխանատու ենք դրան հասնելու համար: Եթե ստացվի, մենք դա կանենք քաղաքական ճանապարհով, իսկ եթե ոչ, ապա կգործենք այլ կերպ»,- ասել է Իսրայելի վարչապետը՝ բացելով նախարարների կաբինետի նիստը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել