shantnews.am: Հութիները հայտարարել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ երկարատև հակամարտության պատրաստակամության մասին։ Հութիների պաշտպանության վարչության ղեկավար Մուհամմեդ Նասեր Աթիֆիի հայտարարության մասին տեղեկացնում է «EFE» -ն։
«Մենք պատրաստ ենք բռնակալ ուժերի հետ երկարատև առճակատման։ Մենք Կարմիր և Արաբական ծովերը կվերածենք հրե տարածության։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանը անվտանգ կմնա միայն առևտրային նավերի համար, քանի դեռ նրանք չեն գնում դեպի Իսրայել և չեն պատկանում Իսրայելին, ԱՄՆ-ին կամ Մեծ Բրիտանիային», -ասել է Մուհամմեդ Նասեր Աթիֆին։
Տարածաշրջանում լարվածության պատճառով խոշոր ծովային ընկերությունները փոխում են իրենց երթուղիները՝ շրջանցելով Եմենի ափերը: Այս ծովային ճանապարհով աշխարհը տեղափոխում է հացահատիկի 8%-ը, հեղուկ գազի 8%-ը և նավթի 12%-ը։
comment.count (0)