ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը |armeniasputnik.am|
09:32 - 02 փետրվարի, 2024

ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սերբիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցությունը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի ԱԳՆ-ն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, մեկնաբանել է պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը։

Sputnik Արմենիան ՀՀ ԱԳՆ-ին հարցրել էր, թե արդյոք ՀՀ պաշտոնյաներն այդ հարցը քննարկել են սերբ գործընկերների հետ՝ հաշվի առնելով Սերբիայի հետ նախկինում ունեցած բարիդրացիական հարաբերությունները։

«Սերբիայի հետ առկա է մշտական ակտիվ փոխգործակցություն։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայ-սերբական օրակարգի բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության»,- պատասխանել են գերատեսչությունից։

Հավելենք, որ փետրվարի 1-ին Ադրբեջանի և Սերբիայի ՊՆ-ները 2024թ.-ի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր են ստորագրել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել