Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին ու ևս երեք դատավորի նկատողություն հայտարարվեց. Արշակ Վարդանյանը հատուկ կարծիք ունի
11:05 - 05 փետրվարի, 2024

Կարեն Անդրեասյանի սանիկ Քրիստինե Մկոյանին ու ևս երեք դատավորի նկատողություն հայտարարվեց. Արշակ Վարդանյանը հատուկ կարծիք ունի

factor.am: Բարձրագույն դատական խորհուրդը քիչ առաջ հրապարակեց որոշում, որով նկատողություն հայտարարվեց ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանին, նույն դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Ռուզաննա Հակոբյանին և վարչական դատարանի դատավոր  Արգիշտի Ղազարյանին:

Որոշմանը դեմ է խորհրդի անդամներից միայն Արշակ Վարդանյանը, նա հատուկ կարծիք ունի:

Հիշեցնենք, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ 2008 թվականին վարչական դատարանը, վարույթ չընդունելով «Դարեսկիզբ ՍՊԸ»-ի (Հայկական ժամանակ) հայցը, որով վիճարկվում էր Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը, խախտել է դատարանի մատչելության իրավունքը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել